
Ինչու՞ միանալ մեզ
Փլեյրիքս Արմենիայում տիրում է պրոֆեսիոնալ աշխատանքային միջավայր, որտեղ առանցքայինը թիմն է։ Մեր թիմակիցներն ապահովված են աշխատաշուկայում առկա լավագույն պայմաններով՝ կորպորատիվ, բժշկական գերազանց արտոնություններ և փոխհատուցումներ։ Մեր նպատակն է պահպանել և զարգացնել այս մշակույթը ՝ հնարավորություն ընձեռելով մեր թիմակիցներին վայելել աշխատանքային գործընթացը և ցուցաբերել շարունակական մասնագիտական աճ։
ԴԻՄԵԼ ՀԻՄԱՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մեր հիմնարար վեց արժեքները բնութագրում են մեզ, մեր ընկերությունը և որդեգրած գործելաոճը։ Մեր յուրաքանչյուր թիմակից առաջնորդվում է այդ արժեքներով և աշխատում է դրանք պահպանելու և զարգացնելու ուղղությամբ։
Որակ
Մենք ակնկալում ենք որակի պահպանում մեր առօրյա աշխատանքում, փոքր և մեծ նախագծեր իրականացնելիս: Մեր նպատակասլաց թիմը միշտ ձգտում է կատարելության և հպարտանում է F2P բջջային խաղերի շուկայում ստեղծած հիթային խաղերի առկայությամբ:
Արդյունք
Մենք մեծապես կարևորում ենք աշխատանքի կատարման ընթացքն ու արդյունքները և ապահովում ենք դրանց քանակային և որակային բալանսը։
Պատասխանատվություն
Մենք գործում ենք ի շահ մեր ընկերության՝ պահպանելով մեր հիմնարար արժեքները, նպատակներն և տեսլականը:
Զարգացում
Կատարելագործվելու և նորարարելու մեր ցանկությունն անսպառ է։ Մենք միշտ ձգտում ենք ստանձնել նոր ու բարդ առաջադրանքներ, զարգացնել մեր հմտությունները և ընդլայնել գիտելիքները:
Ներքին համագործակցություն
Կարևորելով յուրաքանչյուր թիմակցի անհատական ներդրումը՝ մենք աշխատում ենք միասին, համագործակցում և աջակցում ենք միմյանց։ Այս մոտեցումն օգնում է մեզ որակյալ աշխատանք կատարել, միմյանցից ոգեշնչվել և սովորել։
Թիմ
Մեզ համար առանցքային կարևորություն ունի թիմը և թիմում աշխատող յուրաքանչյուր անդամի բարօրությունը։ Մենք պահպանում և զարգացնում ենք աշխատանքային միջավայր, որտեղ տիրում է փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտ։