Փլեյրիքս Արմենիայի արժեքները
Մեր ընկերության հիմնաքարը մեր արժեքներն են, որոնցով առաջնորդվում ենք աշխատելիս և նոր թիմակիցներին ընտրելիս:
Որակ
Մենք ակնկալում ենք որակի պահպանում մեր առօրյա աշխատանքում, փոքր և մեծ նախագծեր իրականացնելիս: Մեր նպատակասլաց թիմը միշտ ձգտում է կատարելության և հպարտանում է F2P բջջային խաղերի շուկայում ստեղծած հիթային խաղերի առկայությամբ:
Արդյունք
Մենք մեծապես կարևորում ենք աշխատանքի կատարման ընթացքն ու արդյունքները և ապահովում ենք դրանց քանակային և որակային բալանսը։
Պատասխանատվություն
Մենք գործում ենք ի շահ մեր ընկերության՝ պահպանելով մեր հիմնարար արժեքները, նպատակներն և տեսլականը:
Զարգացում
Կատարելագործվելու և նորարարելու մեր ցանկությունն անսպառ է։ Մենք միշտ ձգտում ենք ստանձնել նոր ու բարդ առաջադրանքներ, զարգացնել մեր հմտությունները և ընդլայնել գիտելիքները:
Ներքին համագործակցություն
Կարևորելով յուրաքանչյուր թիմակցի անհատական ներդրումը՝ մենք աշխատում ենք միասին, համագործակցում և աջակցում ենք միմյանց։ Այս մոտեցումն օգնում է մեզ որակյալ աշխատանք կատարել, միմյանցից ոգեշնչվել և սովորել։
Թիմ
Մեզ համար առանցքային կարևորություն ունի թիմը և թիմում աշխատող յուրաքանչյուր անդամի բարօրությունը։ Մենք պահպանում և զարգացնում ենք աշխատանքային միջավայր, որտեղ տիրում է փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտ։