Կարիերա և արտոնություններ
Որո՞նք են մեր առավելությունները։
Փլեյրիքս Արմենիայում մենք ստեղծել և պահպանում ենք առողջ աշխատանքային միջավայր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և աջակցություն վրա։ Հոգ տանելով մեր թիմակիցների առողջության, բարեկեցության և մասնագիտական ու անձնական աճի մասին՝ մենք տրամադրում ենք արտոնությունների գերազանց փաթեթ և ապահովում ենք առաջնակարգ աշխատանքային պայմաններ։

Կարիերա
Մեզ համար առաջնահերթ է Ձեր մասնագիտական գոհունակությունն ու շարունակական աճը: Առաջին իսկ օրվանից մենք աջակցելու և ոգեշնչելու ենք Ձեզ՝ նպաստելով մասնագիտական կատարելագործմանը: Լինելով Փլեյրիքս միջազգային ընտանիքի անդամ՝ Դուք օգտագործելու եք մասնագիտական լավագույն գործիքները և նորագույն տեխնոլոգիաները, ազատ օգտվելու եք գիտելիքների բազայից և բաց գրադարանից, ինչպես նաև փորձի և հմտությունների փոխանակում եք իրականացնելու բջջային խաղերի ոլորտում հայտնի փորձագետների և տաղանդների հետ:
Ձեր բարեկեցությունը
Մենք հոգ ենք տանում մեր թիմակիցների բարեկեցության մասին: Հետևաբար, մենք առաջարկում ենք լավագույն աշխատանքային պայմանները. արտոնությունների գերազանց փաթեթ, որը ներառում է առողջության ապահովագրություն, անվճար լանչ, գործուղումներ, վճարի փոխհատուցում անգլերենի և մասնագիտական դասընթացների համար: Բացի այդ, մենք նպաստում ենք մեր բոլոր աշխատակիցների գործնական և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանմանը։


Առողջ ապրելակերպ
Մենք խրախուսում ենք մեր տաղանդներին վարել առողջ ապրելակերպ և զբաղվել սպորտով։ Կարևոր է, որ մեր տաղանդները համապատասխան ժամանակ հատկացնեն հանգստանալու և վերալիցքավորվելու համար։ Մեր արտոնությունների փաթեթը ներառում է սպորտի և մարզումների վճարի փոխհատուցում: Բացի այդ, կազմակերպվում ենք սպորտային տարաբնույթ միջոցառումներ, ինչպիսիք են վազքը, լողը, թենիսը, ֆուտբոլը և այլն:
PlayrixCON
Ամեն տարի մենք միասին ճանապարհորդում ենք դեպի Փլեյրիքս ընտանիքի միջազգային համաժողով՝ PlayrixCON, որը բջջային խաղերի ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ PlayrixCON-ը հյուրընկալում է ավելի քան 2700 փլեյրիքսեցի աշխարհի տարբեր մասերից` փոխանակվելու փորձով և գիտելիքներով, անցկացնելու մասնագիտական սեմինարներ, ինչպես նաև միասին աշխատելու և զվարճանալու համար:


Ընտանիք և համայնք
Մենք ոչ միայն սիրում ենք քրտնաջան աշխատել և ստեղծել բարձրորակ բջջային խաղեր, այլև զվարճանալ և հավաքույթներ կազմակերպել: Փլեյրիքս Արմենիայում մենք հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին և օգտագործում ենք ցանկացած հնարավորություն մեր երկրի հետագա զարգացմանը նպաստելու համար։
Նվերներ
Փլեյրիքս Արմենիայում մենք հիշում և տոնում ենք թիմակիցների անձնական և մասնագիտական կյանքի նշանակալից պահերը և կարևոր իրադարձությունները: Սիրում ենք նվերներ տալ և ստանալ, անակնկալ երեկույթներ կազմակերպել և խրախուսանքի խոսքեր ասել՝ ակնառու ձեռքբերումների և տպավորիչ արդյունքների համար:

Փլեյրիքս Արմենիան փնտրում է տաղանդների
Եկեք միասին ստեղծենք բարձրորակ բջջային խաղեր:
Թափուր հաստիքներ:
