Միացեք մեզ
Թափուր աշխատատեղեր
Ծանոթացե՛ք մեր հավաքագրման գործընթացին և դիմե՛ք մեր փորձառու թիմին միանալու համար:
Հավաքագրման գործընթաց
Շնորհակալ ենք մեր ընկերությունը որպես գործատու դիտարկելու համար։ Մենք ձգտում ենք ներգրավել լավագույն տաղանդներին, ովքեր կիսում են մեր ընկերության արժեքները, և արժևորում ենք մեզ դիմած ցանկացած թեկնածուի փորձառությունը, հմտությունները և նորարարական մոտեցումները։ Մեր թիմակիցների ընտրման գործընթացը հետևյալն է՝

Հայտի ներկայացում
Եթե դուք կիսում եք մեր ընկերության արժեքները և Ձեր գիտելիքները և հմտությունները համապատասխանում են պահանջվող որակավորումներին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը/պորտֆոլիոն jobs@playrix.petrosyan.pw էլ. հասցեին։ Մենք մանրամասն ուսումնասիրում ենք բոլոր դիմումները։

Թեստ
Այս փուլում նախատեսվում է մի քանի թեստային աշխատանք՝ Ձեր կարողությունները և գիտելիքները գնահատելու համար։ Այս փուլը նաև կօգնի Ձեզ որոշակի պատկերացում կազմել մեր թիմում աշխատելու նրբությունների և ապագա աշխատանքի մասին:

Հարցազրույց
Թեստային փուլը հաջողությամբ ավարտելուց հետո կհրավիրվեք տեխնիկական հարցազրույցի: Առաջին հարցազրույցին կհաջորդի ևս մեկը. Դուք կհանդիպեք մեր գործադիր տնօրենին և ՄՌԿ ղեկավարին՝ միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունենալու համար։

Առաջարկ
Եթե դուք կիսում եք մեր կազմակերպության արժեքները և Ձեր գիտելիքներն ու հմտությունները համապատասխանում են հաստիքի պահանջներին, մենք Ձեզ պաշտոնական աշխատանքային առաջարկ կանենք՝ նախանշելով Փլեյրիքս Արմենիայում աշխատելու բոլոր առավելություններն ու պայմանները:

Դուք ասում եք՝ այո՜
Մեր առաջարկն ընդունելուց հետո դուք դառնում եք մեր սիրելի թիմակիցը: Այդ պահից սկսած մենք կանենք ամեն ինչ Ձեր աշխատանքային գործընթացն առավել հարմարավետ դարձնելու համար։ Ինչպես նաև կտրամադրենք բոլոր անհրաժեշտ պայմանները դրանով իսկ ապահովելով Ձեր անհատական և մասնագիտական աճը:

Բարի գալուստ թիմ
Այժմ դուք մեր միջազգային կազմակերպության տաղանդաշատ մասնագետներից մեկն եք: Խոստանում ենք հոգ տանել Ձեր մասին: Ձեր թիմակիցները կօգնեն և կաջակցեն բոլոր հարցերում՝ հնարավորինս սահուն դարձնելով աշխատանքային բոլոր գործընթացները։
Ի՞նչով ենք մենք առանձնանում
Աշխատելով Փլեյրիքս Արմենիայում՝ Դուք մասնակցելու եք լավագույն բջջային խաղերի ստեղծմանը, ստանալու եք առավելությունների և փոխհատուցումների գերազանց փաթեթ և աշխատելու եք ոգևորող և Ձեր լավագույն հատկանիշները սնուցող միջավայրում:


Կարիերա
Մեզ համար առաջնահերթ է Ձեր մասնագիտական գոհունակությունն ու շարունակական աճը: Առաջին իսկ օրվանից մենք աջակցելու և ոգեշնչելու ենք Ձեզ՝ նպաստելով մասնագիտական կատարելագործմանը: Լինելով Փլեյրիքս միջազգային ընտանիքի անդամ՝ Դուք օգտագործելու եք մասնագիտական լավագույն գործիքները և նորագույն տեխնոլոգիաները, ազատ օգտվելու եք գիտելիքների բազայից և բաց գրադարանից, ինչպես նաև փորձի և հմտությունների փոխանակում եք իրականացնելու բջջային խաղերի ոլորտում հայտնի փորձագետների և տաղանդների հետ:
Ձեր բարեկեցությունը
Մենք հոգ ենք տանում մեր թիմակիցների բարեկեցության մասին: Հետևաբար, մենք առաջարկում ենք լավագույն աշխատանքային պայմանները. արտոնությունների գերազանց փաթեթ, որը ներառում է առողջության ապահովագրություն, անվճար լանչ, գործուղումներ, վճարի փոխհատուցում անգլերենի և մասնագիտական դասընթացների համար: Բացի այդ, մենք նպաստում ենք մեր բոլոր աշխատակիցների գործնական և անձնական կյանքի միջև հավասարակշռության պահպանմանը։


Առողջ ապրելակերպ
Մենք խրախուսում ենք մեր տաղանդներին վարել առողջ ապրելակերպ և զբաղվել սպորտով։ Կարևոր է, որ մեր տաղանդները համապատասխան ժամանակ հատկացնեն հանգստանալու և վերալիցքավորվելու համար։ Մեր արտոնությունների փաթեթը ներառում է սպորտի և մարզումների վճարի փոխհատուցում: Բացի այդ, կազմակերպվում ենք սպորտային տարաբնույթ միջոցառումներ, ինչպիսիք են վազքը, լողը, թենիսը, ֆուտբոլը և այլն:
PlayrixCON
Ամեն տարի մենք միասին ճանապարհորդում ենք դեպի Փլեյրիքս ընտանիքի միջազգային համաժողով՝ PlayrixCON, որը բջջային խաղերի ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկն է։ PlayrixCON-ը հյուրընկալում է ավելի քան 2700 փլեյրիքսեցի աշխարհի տարբեր մասերից` փոխանակվելու փորձով և գիտելիքներով, անցկացնելու մասնագիտական սեմինարներ, ինչպես նաև միասին աշխատելու և զվարճանալու համար:


Ընտանիք և համայնք
Մենք ոչ միայն սիրում ենք քրտնաջան աշխատել և ստեղծել բարձրորակ բջջային խաղեր, այլև զվարճանալ և հավաքույթներ կազմակերպել: Փլեյրիքս Արմենիայում մենք հոգ ենք տանում շրջակա միջավայրի մասին և օգտագործում ենք ցանկացած հնարավորություն մեր երկրի հետագա զարգացմանը նպաստելու համար։
Նվերներ
Փլեյրիքս Արմենիայում մենք հիշում և տոնում ենք թիմակիցների անձնական և մասնագիտական կյանքի նշանակալից պահերը և կարևոր իրադարձությունները: Սիրում ենք նվերներ տալ և ստանալ, անակնկալ երեկույթներ կազմակերպել և խրախուսանքի խոսքեր ասել՝ ակնառու ձեռքբերումների և տպավորիչ արդյունքների համար:
